Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Պաշտպանության նախարարության դիմաց

19 Հուլիս, 2018 10:52
Խոշոր ավտովթար Պաշտպանության նախարարության դիմաց

Այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ ՀՀ պաշտպանության նախարարության դիմաց, բախվել են 56-ամյա Մեխակ Ապրեսյանի վարած Mercedes մակնիշի 34 RC 213 համարանիշի և 42-ամյա Ռուզաննա Զախարյանի վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 35 CԼ 902 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության ծառայողները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Աշոտ Դանիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ 

 

Լրահոս

Դիտել ավելին