Կարևոր իրադարձություններ

Կիևում կոռուպցիային նվիրված արձան են տեղադրել

18 Հուլիս, 2018 22:53
Կիևում կոռուպցիային նվիրված արձան են տեղադրել

Կիևում Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային գործակալության շենքի տակ կոռուպցիային նվիրված արձան են տեղադրել։ Այս մասին հուլիսի 18-ին հաղորդում է 112 Ուկրաինա կայքը։

Արձանն իրենից վանդակում նստած «ոսկեջրած» տղամարդ է ներկայացնում՝ հատակին դոլարներով և պարկերի մեջ ոսկիով։

Արձանը նախատեսում են տեղափոխել նաև այլ հակակոռուպցիոն շենքերի տակ։

Արձանի պատրաստումը 1000 գրիվեն է նստել (մոտ 40 դոլար), իսկ «ոսկեջրել» են այն ոսկեգույն ներկով։

 

Լրահոս

Դիտել ավելին