Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում հայտարարել են Grammy 61-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը

18 Հուլիս, 2018 22:33
ԱՄՆ-ում հայտարարել են Grammy 61-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը

ԱՄՆ-ի Արվեստների և ձայնագրման տեխնիկայի ազգային ակադեմիան հայտարարել է Grammy 61-րդ երաժշտական մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, մրցանակաբաշխությունը կկայանա հաջորդ տարվա փետրվարի 10-ին Լոս Անջելեսի Staples Center մարզահամերգային համալիրում:

Մրցանակաբաշխության 84 անվանակարգում բոլոր հավակնորդների անունները կհայտարարվեն այս տարվա դեկտեմբերի 5-ին: ԱՄՆ-ում միջոցառումն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրելու է CBS հեռուստաալիքը:

Ավելի վաղ Billboard  ամսագիրը տեղեկացրել էր, որ ամերիկյան ակադեմիան հաջորդ տարվանից սկսած որոշել է ավելացնել Grammy-ի հիմնական անվանակարգերում ներկայացվող հավակնորդների թիվը՝ հինգից հասցնելով ութի: Խոսքն այսպես կոչված՝ մեծ քառյակի մասին է, որոնք են «Տարվա ձայնագրություն», «Տարվա երգ», «Տարվա ալբոմ», «Լավագույն նոր կատարող» անվանակարգերը:

 

Լրահոս

Դիտել ավելին