Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ժողովրդավարները պահանջել են Թրամփ-Պուտին հանդիպման թարգմանչուհուն առանձին հարցաքննել

18 Հուլիս, 2018 21:58
ԱՄՆ-ում ժողովրդավարները պահանջել են Թրամփ-Պուտին հանդիպման թարգմանչուհուն առանձին հարցաքննել

ԱՄՆ ժողովրդավարական կուսակցության անդամները պահանջել են, որ Հելսինկիում հուլիսի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման թարգմանչուհին ցուցմունք տա Կոնգրեսում և բացահայտի զրույցի մանրամասները՝ գրում է kommersant.ru-ն:

Ժողովրդավար սենատոր Ջին Շահինի խոսքով՝ թարգմանիչը կօգնի հասկանալու «ինչով է կիսվել Թրամփը և ինչ է խոստացել Պուտինին ԱՄՆ-ի անունից»:

Եվս մեկ ժողովրդավար Բիլ Պասկրելը նշել է, որ թարգմանչուհի Մարինա Գրոսը «միակ ամերիկացին է եղել սենյակում, հաշվի առնելով, թե ինչ զիջումների է գնացել Թրամփը, ամերիկյան հանրությունը արժանի է իմանալու նրանց անձնական զրույցի մանրամասները»:

Картинки по запросу переводчицу разговора Трампа-Путина наедине

 

Լրահոս

Դիտել ավելին