Կարևոր իրադարձություններ

Ռուհանին Թրամփից ութ անգամ հանդիպման հրավեր է ստացել և մերժել նրան

18 Հուլիս, 2018 19:30
Ռուհանին Թրամփից ութ անգամ հանդիպման հրավեր է ստացել և մերժել նրան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ութ անգամ հանդիպման է հրավիրել Իրանի նախագահ Հասան Ռուհանիին: Այդ մասին հայտնում է Mehr գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ հրավերները արվել են 2017թ. սեպտեմբերին, երբ Ռուհանին այցելել էր Նյու Յորք:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք կատարած վերջին այցի ժամանակ Թրամփը ութ անգամ խնդրել է իրանյան պատվիրակությանը հանդիպել նախագահի հետ»,- պատմել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին:

Վաեզին ընդգծել է, որ 40 տարի առաջ ԱՄՆ-ը հնարավորություն ունեցել է վերահսկել Իրանը, բայց հիմա երկիրը չի տրվի ճնշմանը:

Картинки по запросу rouhani trump

 

Լրահոս

Դիտել ավելին