Կարևոր իրադարձություններ

Իսպանիան Մունդիալ-2018-ում կարող էր խաղալ Բենիտեսի գլխավորությամբ

18 Հուլիս, 2018 19:43
Իսպանիան Մունդիալ-2018-ում կարող էր խաղալ Բենիտեսի գլխավորությամբ

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆաել Բենիտեսը կարող էր գլխավորել Իսպանիայի հավաքականը ԱԱ-2018-ի ընթացքում.

«Այո, կար նման հանարավորություն: Ստացել էի առաջարկ, սակայն ինչպես տեսնում եք, ես հիմա այստեղ եմ»,- Բենիտեսի խոսքերը մեջբերում է «The Sun»-ը:

Նշվում է, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան կապ է հաստատել մարզչի հետ, սակայն վերջնական որոշում է կայացվել հավաքականի ղեկը վստահել Ֆերնանդո Հիերոյին:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության մեկնարկից մեկ օր առաջ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Խուլեն Լոպետեգիին:

 

Լրահոս

Դիտել ավելին