Կարևոր իրադարձություններ

Բոլիվիայի նախագահը Թրամփին «մարդկության թշնամի» է անվանել

18 Հուլիս, 2018 14:15
Բոլիվիայի նախագահը Թրամփին «մարդկության թշնամի» է անվանել

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վտանգ է ներկայացնում մարդկության համար ու հանդիսանում է ամբողջ մոլորակի թշնամին։ 

Ինչպես գրում է aif.ru-ն, նման հայտարարություն Բոլիվիայի առաջնորդն արել է Հավանայում անցկացված Սան Պաուլուի համաժողովին։

Համաժողովի ժամանակ ելույթով հանդես է եկել նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որը նույնպես սուր քննադատության է ենթարկել Թրամփին։ Մադուրոն, սակայն, ընդգծել է, որ Վենեսուելան «չի վախենում կայսրության սպառնալիքներից»։

Սան Պաուլուի համաժողովը նվիրված է Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հիշատակին։ Դրան մասնակցում են Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների քաղաքական կուսակցությունների ու կազմակերպությունների մոտ 600 ներկայացուցիչներ։

 

Լրահոս

Դիտել ավելին