Կարևոր իրադարձություններ

Մեքսիկայում օրինականացնում են մարիխուանան թմրանյութերի մաֆիայի դեմ պայքարի համար

18 Հուլիս, 2018 12:35
Մեքսիկայում օրինականացնում են մարիխուանան թմրանյութերի մաֆիայի դեմ պայքարի համար

Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կքննարկի երկրում բռնության դեմ պայքարի նպատակով թմրանյութերի օրինականացման հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Օլգա Սանչես Կորդերոն, ով  կառավարության ապագա կազմում կստանձնի ներքին գործերի նախարարի պաշտոնը, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Milenio թերթը:

«Երբ մենք հանդիպման էինք ներքին գործերի նախարարության վերակազմավորման հարցով, ընտրված նախագահը գիտեր իմ բոլոր մամուլի ասուլիսների մասին, եւ, առաջին հերթին` թմրանյութերի ապաքրեականացման մասին իմ հրապարակված հոդվածների վերաբերյալ: Նա ինձ այսպես ասաց. «Քարտ բլանշ՝ ահա այն ամենը, ինչ կարող է անհրաժեշտ լինել երկրում խաղաղության հասնելու համար, մենք դեբատներ կսկսենք»,- ասել է Կորդերոն:

Սանչես Կորդերոն հավելել է, որ Լոպես Օբրադորը խոստովանել է, որ Մեքսիկան թաթախվել է բռնության մեջ, ինչի դեմ պետությունն այս պահին անզոր է:

2017 թվականին Մեքսիկայում ավելի քան 29 հազար սպանություն է կատարվել, որոնց մեծ մասի համար պատասխանատու է թմրադեղերի մաֆիան: Լոպես Օբրադորը ընտրվել է Մեքսիկայի նախագահի պաշտոնում հուլիսի 1-ին եւ կսկսի պաշտոնավարել 2018 թվականի դեկտեմբերի 1-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին