Կարևոր իրադարձություններ

Անթալիայում ռուս զբոսաշրջիկը սպանել է Խորվաթիայի հավաքականին երկրպագող ուկրաինացուն

18 Հուլիս, 2018 11:15
Անթալիայում ռուս զբոսաշրջիկը սպանել է Խորվաթիայի հավաքականին երկրպագող ուկրաինացուն

Անթալիայում ռուս զբոսաշրջիկը Ֆուտբոլի աշխարհի առաջնության շրջանակում Ռուսաստանի և Խորվաթիայի ազգային հավաքականների հանդիպման ժամանակ սպանել է Խորվաթիային երկրպագող ուկրաինացի զբոսաշրջիկին, գրում է թուրքական diken.com.tr կայքը։

Նշվում է, որ հուլիսի 7-ին հյուրանոցի տարածքում ֆուտբոլային խաղ դիտող 30-ամյա ռուս զբոսաշրջիկը նյարդայնացել է՝ տեսնելով Խորվաթիայի հաղթանակից ուրախացած 57-ամյա ուկրաինացի Անդրեյ Սովային, և վեճի բռնվել նրա հետ։ Տղամարդիկ կռվի են բռնվել, որի ընթացքում ռուս զբոսաշրջիկը մարմնական ծանր վնասվածքներ է հասցրել ուկրաինացուն։ 

Անդրեյ Սովան մահացել է օրեր անց՝ Անթալիայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում։

Հայտնի է, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ռուս զբոսաշրջիկը կալանավորվել է։

 

Լրահոս

Դիտել ավելին