Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է

18 Հուլիս, 2018 10:18
Ավտովթար Երևան-Իջևան ավտոճանապարհին. վարորդը հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 18-ին, ժամը 02:50-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 73-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 73-րդ կմ-ում՝ Ծովագյուղի մոտակայքում, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորը՝ Դ. Ղ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ Ա. Ղ.-ին: Տուժածները հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ըստ Shamshyan.com–ի՝ վարորդը հիվանդանոցում մահացել է։

Լրահոս

Դիտել ավելին