Կարևոր իրադարձություններ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ունեցվածքը. նա վաճառել է միակ ավտոմեքենան. «Փաստ»

18 Հուլիս, 2018 08:56
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ունեցվածքը. նա վաճառել է միակ ավտոմեքենան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նախորդ տարի 8 միլիոն 200 հազար դրամով վաճառել է իր «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի ավտոմեքենան, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմել են 15 միլիոն 450 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 21 միլիոն 850 հազար դրամ: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 3 միլիոն 156 հազար դրամ:

Ասլանյանի՝ մեկ այլ հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա, 2016 թ. ստանձնելով Վանաձորի քաղաքապետի պաշտոնը, հայտարարագրել էր երկու անշարժ գույք՝ հողամաս ու բնակարան, ինչպես նաեւ արդեն իսկ վաճառված իր մեքենան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին