Կարևոր իրադարձություններ

Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը (լուսանկարներ)

17 Հուլիս, 2018 20:55
Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող հայտնիների ցանկը (լուսանկարներ)

Ամերիկյան Forbes-ը հրապարակել է մոլորակի 98 ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը:

41-ամյա մարզիկը մեկ տարում վաստակել է 285 մլն դոլար: Մեյվեզերը համարվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկը:

Նրան հաջորդում է հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, որը մեկ տարում վաստակել է 239 մլն դոլար: Հայտնի է, որ Քլունին դերասանական կարիերայից զատ զբաղվում է նաև բիզնեսով:

Լավագույն եռյակը եզրափակում է Keeping Up With the Kardashians իրապատում շոուի 20-ամյա մասնակից Քայլի Ջեները՝ 166.5 մլն դոլար եկամտով: Երիտասարդ գեղեցկուհին ունի մի քանի բրենդ ու զբաղվում է հագուստի, դիմահարդարման պարագաների արտադրությամբ:
Մինչդեռ հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտնվել է 30-րդ հորիզոնականում՝ 67 մլն դոլար ցուցանիշով:

 

Լրահոս

Դիտել ավելին