Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Արցախի պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել

17 Հուլիս, 2018 20:36
Արցախի պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել

Ադրբեջանական որոշ լրատվակայքերի՝ մասնավորապես armiya.az կայքում այսօր տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր Լեռնային Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում պայթյունի հետևանքով 10 մարդ է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում և հակառակորդ երկրի քարոզչության երևակայության հերթական վառ արգասիքն է։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարում է, որ պաշտպանության բանակում որևէ արտառոց պատահար տեղի չի ունեցել: Միաժամանակ հորդորում ենք հետևել պաշտոնական հաղորդագրություններին և տուրք չտալ ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին