Կարևոր իրադարձություններ

Ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր

17 Հուլիս, 2018 11:34
Ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր

Հայաստանում ամառային զորակոչին իրականացվում է պիլոտային ծրագիր՝ կապված զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ: Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության իր կոլեգաների հետ խոսել է զորակոչի շրջանում հանդիպող խնդիրների, դրանց լուծման ուղիների մասին: Քննարկվել է նաև արդեն իրականացվող պիլոտային ծրագրի ընթացքը, որը փորձարկման է դրվել Նոր Նորքի զինկոմիսարիատում:

«Այդ ծրագիրը ենթադրում է հետևյալը, զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողով, որպես այդպիսին, չկա: Դրա փոխարեն այդ գործառույթները կատարում է 3 պոլիկլինիկա, փաստացի՝ զինկոմիսարիատի հանձնաժողովը տեղակայված է լինում այդ 3 պոլիկլինիկայում: Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, եթե լավ աշխատի, ապա տարածենք նաև մյուս զինկոմիսարիատների վրա: Իհարկե, պոլիկլինիկաների անձնակազմի անփորձության պատճառով արձանագրվել են որոշ թերություններ, որոնց մի մասը տեղում արագ շտկել ենք, մի մասին էլ ընթացքում ենք անդրադառնում»,-  նշեց Արսեն Թորոսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին