Կարևոր իրադարձություններ

Բրազիլիայում Թայսոնի մորն են առևանգել

17 Հուլիս, 2018 11:13
Բրազիլիայում Թայսոնի մորն են առևանգել

Դոնեցիկի Շախտյորի ֆուտբոլիստի՝ Թայսոնի մորն առևանգել են իր իսկ տնից, որից հետո իրավապահները նրան հայտնաբերել են 50 կմ հեռավորությամբ։ 4 կասկածյալի ձերբակալել են, հաղորդում է Correio24horas-ը։

Ֆուտբոլիստի մոր տան մոտ ավտոմեքենա է եկել և կնոջն ասելով, որ իր համար ծաղկեփունջ են առաքել՝ նրան առևանգել են։

Նույն օրը երեկոյան ոստիկանությունը տուժածին գտել է տանից 50 կմ հեռավորությամբ, իսկ 4 իրավախախտի՝ բերման ենթարկել։ Կնոջ հետ ամեն ինչ կարգին է։

 

Լրահոս

Դիտել ավելին