Կարևոր իրադարձություններ

Չինաստանում հինգ տարեկան երեխան ընկել է 19-րդ հարկից և ողջ է մնացել

17 Հուլիս, 2018 00:12
Չինաստանում հինգ տարեկան երեխան ընկել է 19-րդ հարկից և ողջ է մնացել

Չինաստանում հինգ տարեկան երեխան ցած է ընկել 19-րդ հարկում գտնվող բնակարանի պատշգամբից։ Նա հրաշքով փրկվել է՝ հասցնելով բռնվել ներքևի հարկի պատշգամբի ճաղերից։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Դաժոու քաղաքում։ Տատիկը, որի հետ թողել էին երեխային, քնեցրել է նրան և գնացել մարզասրահ, մտածելով, որ կվերադառնա նախքան երեխայի արթնանալը։ Սակայն փոքրիկը զարթնել է նախքան նրա գալը և սկսել է փնտրել տատիկին տան մեջ։ Արդյունքում նա բացել է պատուհանը և, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է։ Տղան կախվել է ներքևի հարկի պատշգամբի ճաղերից։ Ճաղերից կախված երեխային նկատել է հավաքարարը, ով անմիջապես փրկարարների է կանչել։ Կնոջ խոսքերով՝ ինքը փորձել է չաղմկել, որպեսզի չվախեցնի երեխային։

Արդյունքում տղային փրկել են։

 

Լրահոս

Դիտել ավելին