Կարևոր իրադարձություններ

Ես այնպիսին չեմ, ինչպես բոլորը. Ռոնալդու

16 Հուլիս, 2018 22:25
Ես այնպիսին չեմ, ինչպես բոլորը. Ռոնալդու

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է «Յուվենտուս» տեղափոխության տպավորություններով:

«Ֆիզիկապես ես լավ վիճակում եմ, հոգեբանորեն ևս: Ես շատ հպարտ եմ ասյտեղ գտնվելու առթիվ և լրջորեն մոտիվացված եմ: Շատ ֆուտբոլիստներ մտածում են, որ կարիերան ավարտված է 33 տարեկանում, սակայն ես այնպիսին չեմ, ինչպես բոլորը: Հիմա շատ էմոցիոնալ պահ է ինձ և ակումբի համար:

Ես ցանկանում եմ հաջողություններ հասնել «Յուվենտուսում», ես այստեղ հանգստանալու չեմ եկել: Ուզում եմ նորից զարմացնել բոլորին: Վստահ եմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերել «Յուվենտուսի» պաշտոնական կայքը:

 

Լրահոս

Դիտել ավելին