Կարևոր իրադարձություններ

Պուտինը Թրամփին առաջարկել է քննարկել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները և աշխարհի ցավոտ կետերը

16 Հուլիս, 2018 16:48
Պուտինը Թրամփին առաջարկել է քննարկել ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները և աշխարհի ցավոտ կետերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ ուրախ է ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար եւ մտադիր է նրա հետ քննարկել ՌԴ – ԱՄՆ հարաբերությունները եւ համաշխարհային հիմնախնդիրներ։

«Մեզ մոտ շարունակվում են մշտական շփումները. մենք խոսել ենք հեռախոսով եւ մի քանի անգամ հանդիպել տարբեր միջազգային միջոցառումների հարթակներում: Բայց, անշուշտ, եկել է ժամանակը հանգամանորեն խոսելու մեր երկկողմ հարաբերությունների մասին եւ աշխարհի տարբեր ցավոտ կերետի վերաբերյալ. դրանք բավականին շատ են»,- ասել է Ռուսաստանի պետության ղեկավարը Թրափի հետ հանդիպմանը: Նա խոստովանել է, որ ուրախ է տեսնելու ամերիկացի պաշտոնակցին «Ֆինլանդիայի հյուրընկալ հողում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին