Կարևոր իրադարձություններ

Կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը իջեցվել է 1-ական տոկոսով

16 Հուլիս, 2018 15:23
Կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը իջեցվել է 1-ական տոկոսով

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի որոշմամբ` առաջիկա ընտրություններին կուսակցություններին և դաշինքների անցողիկ շեմը կիջեցվի 1-ական տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանը:

«Հանգել ենք այն եզրակացության, որ մեզ անհրաժեշտ է պարզ համամասնական ընտրակարգ` փակ ցուցակներով: Սակայն փակ ցուցակ՝ չի նշանակում գաղտնի ցուցակ: Հանձնաժողովը որոշել է 1-ական տոկոսով իջեցնել անցողիկ շեմը, հատկապես ԱԺ ընտրություններին կուսակցությունների համար  անցողիկ շեմը սահմանվել է 4, իսկ դաշինքների համար՝ 6  տոկոսը»,-ասաց Իոաննիսյանն ու հավելեց` այս առումով ուսումնասիրել են ժողովրդավարական երկրների փորձը:

Մանրամասները այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին