Կարևոր իրադարձություններ

Արշակունյաց պողոտայում շենքի փլուզումից տուժած քաղաքացիներից մեկը մահացել է

16 Հուլիս, 2018 15:14
Արշակունյաց պողոտայում շենքի փլուզումից տուժած քաղաքացիներից մեկը մահացել է

Հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է նշված հասցեում գտնվող շենքի ճակատային հատվածի քիվը (մոտ 10 մ), ինչի հետևանքով կան տուժածներ:

Քիչ առաջ մահացել է պատահարի հետեւանքով տուժած քաղաքացիներից Ա.Կ.-ն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հեռացրել թուլացած քարերը (2 հատ) և թուլացած օդորակիչը:

 

Լրահոս

Դիտել ավելին