Կարևոր իրադարձություններ

Տյումենում 7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել

16 Հուլիս, 2018 12:33
Տյումենում 7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել

Ռուսաստանի Դաշնության Տյումենի մարզում 7-ամյա երեխան ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ՌԴ քննչական կոմիտեի Տյումենի վարչությանը։

Իրավապահները հայտնել են, որ դեպքի առթիվ անցկացվում է նախաքննություն։ 7-ամյա տղան ընկել է բազմաբնակարան շենքի 8-րդ հարկից հուլիսի 15-ի երեկոյան։ Դեպքի մանրամասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ 

Հայտնի է, որ այժմ երեխան գտնվում է հիվանդանոցում, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն։ Տղայի առողջական վիճակի մասին մանրամասներ նույնպես առայժմ չեն հաղորդվում։

Իրավապահ մարմինները պետք է պարզեն տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաև հստակեցնեն, թե ինչ պայմաններում է երեխան հայտնվել մեծահասակների ուշադրությունից դուրս։

 

Լրահոս

Դիտել ավելին