Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ

16 Հուլիս, 2018 00:00
Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է հայտնի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի հետ։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է դիտել ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության խաղերը։

Հայտնի ֆուտբոլիստը, ով «Դիդիե Դրոգբա հիմնադրամ»-ի միջոցով կրթական եւ առողջապահական ծրագրեր է իրականացնում՝ օգնելու Աֆրիկայի ժողովրդին, ցանկություն է հայտնել այցելել Հայաստան։

Դրոգբան իր ֆուտբոլային կարիերան սկսել է Ֆրանսիայում, մասնավորապես՝ Մարսելի «Օլիմպիկ»-ի կազմում, այնուհետեւ հանդես է եկել անգլիական «Չելսի»-ի կազմում ու երկար տարիներ եղել է Կոտ դ’Իվուարի հավաքականի ավագը։

 

Լրահոս

Դիտել ավելին