Կարևոր իրադարձություններ

Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հայտնել նոր կառավարությանը

15 Հուլիս, 2018 14:40
Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հայտնել նոր կառավարությանը

Վրաստանի խորհրդարանը շաբաթ օրը վստահության քվե է հայտնել նորացված կառավարությանը, որը ղեկավարում է վարչապետ Մամուկա Բախտաձեն։

Շաբաթ օրը, խորհրդարանում ներկայացնելով կառավարական ծրագիրը, վարչապետ Բախտաձեն հայտարարել է, որ գլխավոր առաջնահերթությունները լինելու են տնտեսության աճը, սոցիալական խնդիրների լուծումը, Վրաստանի ինտեգրումը եվրաատլանտյան կառույցների հետ և տարածքային ամբողջականության վերականգնումը՝ «աբխազների և օսերի հետ հաշտեցման և նրանց հետ միասին ժամանակակից, բարգավաճող և միասնական պետություն ստեղծելու հիման վրա»։

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցել նոր կառավարությանը վստահության քվե հայտնելու քվեարկությանը։

 

Լրահոս

Դիտել ավելին