Կարևոր իրադարձություններ

Երևանում սեքսուալ բռնության զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է

15 Հուլիս, 2018 14:20
Երևանում սեքսուալ բռնության զոհ է դարձել 8-ամյա երեխա. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։

Այս մասին ասվում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում։

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել կասկածյալի հետ և մի շարք այլ էական նշանակություն ունեցող հանգամանքներ։

Ավելին՝ տվյալներ են ձեռք բերվել, որ 1951թ. ծնված տղամարդու գործողություններից հնարավոր է տուժել են նաև այլ երեխաներ։ Ձեռնարկվում են անհրաժշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Տուժած երեխայի լավագույն շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։

 

Լրահոս

Դիտել ավելին