Կարևոր իրադարձություններ

Գտնվել է Աղբերք գյուղի` անհետ կորած բնակիչը

15 Հուլիս, 2018 10:08
Գտնվել է Աղբերք գյուղի` անհետ կորած բնակիչը

Հուլիսի 14-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Աղբերք գյուղի բնակիչը՝ Ռ. Մ.-ն (ծնված 1945 թ.), ժամը 18:00-ի սահմաններում բարձրացել է սար և չի վերադարձել: 

Դեպքի վայր էր մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Որոնողական աշխատանքներին մասնակցել էր 4 ոստիկան և 11 բնակիչ: 

Հուլիսի 15-ին, ժամը 07:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ որոնողական աշխատանքները վերսկսվել են: Փրկարարները Ռ. Մ.-ին նկատել են «Վիշկի սար» կոչվող տարածքում:

 

Լրահոս

Դիտել ավելին