Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում հակառակորդի կրակոցները տևել են 10 րոպե

14 Հուլիս, 2018 17:00
Գեղարքունիքում հակառակորդի կրակոցները տևել են 10 րոպե

Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ջիլ գյուղում երկու օր առաջ թշնամու կողմից արձակված գնդացրային կրակահերթից հետո իրավիճակն այս պահին մնում է հանգիստ, բնակչության տրամադրությունը՝ ոչ խուճապային:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի Ջիլ գյուղի վարչական ղեկավար Միքայել Ղարիբյանը, թշնամու կրակահերթը տեւել է մոտ 10 րոպե: Այն արձակվել է 3 անգամ, գյուղի կենտրոնի եւ հարակից տների ու այգիների ուղղությամբ: Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չեն եղել, կրակոցներից տնտեսությունները վնասներ չեն կրել: 

 

Լրահոս

Դիտել ավելին