Կարևոր իրադարձություններ

Հրանտ Դինքի գործով ևս երկու կասկածյալ ազատ է արձակվել

14 Հուլիս, 2018 15:35
Հրանտ Դինքի գործով ևս երկու կասկածյալ ազատ է արձակվել

Ստամբուլի դատարանն ազատ արձակման որոշում է կայացրել պոլսահայ լրագրող և մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր ու նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով կալանքի տակ գտնվող ևս երկու կասկածյալի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է hurriyetdailynews.com-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը 2007թ. տեղի ունեցած սպանության ժամանակ Տրապիզոնի նահանգային ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Ալի Օզի և ժենդարմերիայի հետախուզության բաժնի աշխատակից Մեթին Յըլդըզի մասին է:

Հայտնի է, որ նրանք ազատ են արձակվել պայմանականորեն:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին խմբագրության առջև:

 

Լրահոս

Դիտել ավելին