Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել

13 Հուլիս, 2018 15:10
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել

Այսօր հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել։  Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Վ․ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և Ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ոստիկանության գնդապետ Ռոմիկ Կիրակոսյանը։

Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով, Ոստիկանության գնդապետ Խաչիկ Ավետիսյանը ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից։ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Խ․ Ավետիսյանը նշանակվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության պետի տեղակալ, 6-րդ գլխավոր վարչության սպեցնազի պետ։ Վ․ Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Վալերի Բաղյանն ազատվել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալի պաշտոնից և նշանակվել Ոստիկանության Վայոց ձորի մարզի ոստիկանապետի օպեր գծով տեղակալ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանը դիմում է գրել ՀՀ ոստիկանապետին Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնից ազատվելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին