Կարևոր իրադարձություններ

Երևանի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

13 Հուլիս, 2018 12:56
Երևանի Շինարարների փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հուլիսի 12-ին, ժամը 23:12-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 154/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Այս մասին տեղեկացնում է  Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ա. Գ.-ի (1938թ.) դին:

 

Լրահոս

Դիտել ավելին