Կարևոր իրադարձություններ

Դուդուկահար Ջիվան Գասպարյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ծանր լծի տակ է մտել․ պետք է երկիրը քանդի, նորից սարքի․ «Ժողովուրդ»

13 Հուլիս, 2018 09:50
Դուդուկահար Ջիվան Գասպարյանը համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը ծանր լծի տակ է մտել․ պետք է երկիրը քանդի, նորից սարքի․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անվանի դուդուկահար, Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչու թավշյա հեղափոխության օրերին ինքն ակտիվ չէր: «Ես այդ ժամանակահատվածում Հայաստանում չեմ եղել. Միացյալ Նահանգներում էի, բուժվում էի: Ամեն դեպքում, հոգով-սրտով հայրենիքում էի»,- ասել է անվանի երաժիշտը: Հիմա նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր լծի տակ է մտել, շատ մեծ պատասխանատվություն ստանձնել: «Նա պետք է երկիրը քանդի, նորից սարքի: 

Ժողովուրդը սիրում է, հավատում է, վստահում է նրան: Ես ժողովրդի մի մասնիկն եմ, կուզեմ, որ ազգս լավ ապրի: Եթե այն խոստումները, որոնք հնչում են, իսկապես իրականացվեն, շատ մեծ գործ կլինի»: Միաժամանակ, Գասպարյանի համոզմամբ, «Ժողովրդի մակարդակը պետք է այն աստիճան բարձրանա, որ թույլ չտա՝ ամեն մեկն իր իրավունքները ոտնահարի»: Նա անդրադարձել է նաեւ նոր իշխանությունների իրականացրած կոռուպցիոն բացահայտումներին. «Եթե մարդիկ մի բան են վերցնում պետությունից, որն իրենցը չէ, պետք է վերադարձնեն: Նորմալ պրոցես է: Ժողովուրդն ուզում է մարդավարի ապրել, որ իր եղածը չտանեն»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին