Կարևոր իրադարձություններ

Հարևան երկիրը գուցե վախ ունի, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում

12 Հուլիս, 2018 23:29
Հարևան երկիրը գուցե վախ ունի, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում

ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում, «Ազատության» ուղիղ եթերում ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ 

Խոսելով Ադրբեջանի մասին՝ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ մեր հարևան երկիրը լուրջ խնդիրներ ունի մարդու իրավունքների, կոռուպցիայի, օրինականության ոլորտներում և փորձում է սահմանային սադրանքների միջոցով սեփական ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, գուցե վախ ունենալով, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանում: 

«Մյուս կողմից՝ չեմ կարծում, որ հայկական ժողովրդավարության ալիքը կտարածվի նաև Ադրբեջանի վրա, որովհետև այս գործընթացը մաքուր հայկական և մաքուր հայաստանյան գործընթաց էր, և որևէ միջազգային կոմունիկացիոն ուղիներ փնտրելն այդքան էլ ճիշտ չէ»,-ընդգծել է Փաշինյանը:

«Մեր ժողովուրդը Երրորդ հանրապետության պատմության մեջ ավելի միասնական երբեք չի եղել, և սա մի հնարավորություն է, որ մեզ կարող է ուժեղացնել, և մենք պետք է ի վիճակի լինենք այդ հնարավորությունն օգտագործել»,- հավելել է ՀՀ վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին