Կարևոր իրադարձություններ

Ընտրական օրենսգիրքն այն փաստաթուղթն է, որը պետք ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար. Նիկոլ Փաշինյան

12 Հուլիս, 2018 23:45
Ընտրական օրենսգիրքն այն փաստաթուղթն է, որը պետք ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար. Նիկոլ Փաշինյան

Ընտրական օրենսգիրքն այնպիսի փաստաթուղթ է, որը պետք ընդունելի լինի քաղաքական լայն շրջանակի համար: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Հիմա մի փուլ է, երբ տեսակետներ են հնչում․ բնականաբար, այդ տեսակետները որոշումներ չեն: Կա աշխատանքային խումբ, կա խորհրդարանական ձևաչափ, որտեղ քննարկում է ծավալվում։ Հընթացս այդ երկու ուղղությունների աշխատանքները կսինքրոնանան և հույս ունենք, որ կգանք ընդհանուր հայտարարի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին