Կարևոր իրադարձություններ

Արտգործնախարարների առաջին հանդիպումից պետք չէ մեծ արդյունքներ ակնկալել. Նիկոլ Փաշինյան

12 Հուլիս, 2018 23:06
Արտգործնախարարների առաջին հանդիպումից պետք չէ մեծ արդյունքներ ակնկալել. Նիկոլ Փաշինյան

ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակում Բելգիայի Թագավորությունում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում, «Ազատության» ուղիղ եթերում ճեպազրույցի ընթացքում պատասխանել է լրագրողների հարցերին։ 

Վարչապետի խոսքով՝ դժվար թե արտգործնախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպումը շրջադարձային կարելի է համարել։

«Հանդիպում է եղել, շփում է եղել, ըստ էության՝ առաջին շփումը այս թեմայի շուրջ, և որևէ պարագայում առաջին շփումներից մեծ արդյունքներ ակնկալելը ճիշտ չէ: Դրանք արժեքավոր են այնքանով, որ տեղի է ունենում շփում, ծանոթություն: Եվ նույնը կարող եմ ասել նաև իմ հանդիպումների մասին: Իհարկե, շատ լայն շրջանակ ստացվեց ծանոթությունների, և սա կարող ենք արձանագրել որպես այդ այցի արդյունք: Ընդհանուր առմամբ, որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, հրավերներ եղան Հայաստան գալու

Այնպես որ, այս այցը կարելի է համարել ծանոթությունների հաստատման, անձնական կապերի հաստատման այց: Սրանով կարող ենք այցի նպատակը իրագործված համարել»,– նշել է Փաշինյանը։

Հարցին, թե նախատեսվում է արդյոք վարչապետի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ, Փաշինյանն ասաց, որ այս պահին այդպիսի որևէ կոնկրետ խոսակցություն չկա։

 

Լրահոս

Դիտել ավելին