Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը Պյոտր Սվիտալսկու հետ քննարկել է ՀՀ–ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը

12 Հուլիս, 2018 19:50
Արարատ Միրզոյանը Պյոտր Սվիտալսկու հետ քննարկել է ՀՀ–ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը

Այսօր ընդունեցի ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկուն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։

«Հանդիպման ընթացքում քննարկեցինք նոր կառավարության քաղաքական առաջնահերթություններն ու ծրագրերը, ինչպես նաև՝ ՀՀ-ին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցությունը

Մասնավորապես, քննարկման առարկա դարձան արտահերթ խորհրդարանական ընտրություններն ու ԵՄ աջակցությունը գործընթացի կազմակերպման ու անցկացման համար»,– գրառման մեջ նշում է Միրզոյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին