Կարևոր իրադարձություններ

Իրանի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին լրտեսության նպատակով դեսպանատներն օգտագործելու համար

12 Հուլիս, 2018 19:32
Իրանի ԱԳՆ-ը մեղադրել է ԱՄՆ-ին լրտեսության նպատակով դեսպանատներն օգտագործելու համար

Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին դեսպանատները լրտեսության և քայքայող գործունեություն վարելու նպատակով օգտագործելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեղադրել է Իրանին այլ երկրներում իր դեսպանատները ահաբեկչական գործողություններ կազմակերպելու նպատակով օգտագործելու համար և կոչ է արել բոլոր երկրներին մանրամասն ուսումնասիրել բոլոր իրանցի դիվանագետներին:

«Պոմպեոն անում է այդ անհիմն մեղադրանքները տարբեր աղբյուրներում հրապարակված տարբեր վկայությունների առկայության ֆոնին, որոնք վկայում են, որ ԱՄՆ դեսպանատները, որտեղ դիվանագետների անվան տակ աշխատում են հարյուրավոր զինվորականներ և անվտանգության մարմինների աշխատակիցներ, մասնակցում են լրտեսությանը և քայքայիչ գործունեությանը»,- հայտարարել է Քասեմին:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին