Կարևոր իրադարձություններ

Անվտանգության խորհրդի քարտուղարն այցելել է Արցախ, եղել առաջնագծում

12 Հուլիս, 2018 16:10
Անվտանգության խորհրդի քարտուղարն այցելել է Արցախ, եղել առաջնագծում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով գտնվում է Արցախում:

Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Աշխատանքը սկսում ենք առաջնագծից:

Այսօր աշխատանքային այցով ժամանել եմ Արցախի Հանրապետություն: ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ գտնվում ենք առաջնագծում: Սպայական կազմի, զինվորների հետ քննարկում ենք մարտական ծառայությանը վերաբերող հարցեր:

Բանակի սպառազինության ապահովումն առաջնահերթություն է, որի համալրման համար պիտի ներդնենք մեր բոլոր ջանքերը: Մարտական հերթապահություն իրականացնող սպային լսելու և իրական խնդիրները վերհանելու նպատակ ունենք»,-գրել է նա:

 





 

Լրահոս

Դիտել ավելին