Կարևոր իրադարձություններ

Էրդողանը՝ ղարաբաղյան հակամարտության մասին. «Երբեք Ադրբեջանին մենակ չենք թողնի»

12 Հուլիս, 2018 14:23
Էրդողանը՝ ղարաբաղյան հակամարտության մասին. «Երբեք Ադրբեջանին մենակ չենք թողնի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունից վերադառնալիս պատասխանել է լրագրողների հարցերին: Էրդողանը Թուրքիայի համար օրակարգային հարցերի թվում անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը, գրում է ermenihaber.am-ը:

Նա նշել է, որ  մինչև այժմ միջազգային հարթակներում Թուրքիան միշտ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, և դա շարունակվելու է նաև ապագայում։

«Ղարաբաղի հարցում  մենք ի սկզբանե միշտ աջակցել ենք, աջակցում  և շարունակելու ենք աջակցել Ադրբեջանին։ Այս հարցում կա 3 պատասխանատու երկիր՝ ԱՄՆ, Ռուսաստան և Ֆրանսիա։  Ցավոք, նրանք  այդ ուղղությամբ չեն կարողանում անել կամ չեն անում անհրաժեշտ քայլերը։ Եվ, ցավոք,  դրա համար էլ  այդ հակամարտությունը շարունակվում է և լուծում չի ստանում»,-ասել է Էրդողանը։

Վերջինս նշել է, որ իրենք բոլոր միջազգային հարթակներում՝ կլինի ՆԱՏՕ, թե այլ հարթակ,  Ղարաբաղի հարցում շարունակելու են աջակցել Ադրբեջանին։

«Այս հարցում  մենք երբեք նրանց (Ադրբեջանին-խմբ.) մենակ չենք թողել և չենք թողնի»,-եզրափակել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Էրդողանը առաջինը մեկնեց Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետություն։

 

Լրահոս

Դիտել ավելին