Կարևոր իրադարձություններ

«Եթե ժողովուրդն էսքանից հետո ՀՀԿ-ին պիտի շանս տա...»․ Սասուն Միքայելյան

12 Հուլիս, 2018 14:06
«Եթե ժողովուրդն էսքանից հետո ՀՀԿ-ին պիտի շանս տա...»․ Սասուն Միքայելյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հավակնություն չունի, որ իր որդին դառնա Հրազդանի քաղաքապետ։ 

«Որ դառնա, ես մեծ սիրով կընդունեմ: Իմ որդին արդեն 4 տարի Հրազդանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքայինի ղեկավարն է։ Էն ժամանակ մենք չգիտեինք, որ 4 տարի հետո իշխանափոխություն կլինի: Նա ՔՊ անդամ է, հետո ի՞նչ՝ իմ որդին ա: 

Ամեն անգամ ասում եք՝ Ձեր որդին, Ձեր որդին, հա իմ որդին, իմ որդին... Իմ ընտանիքը տանջվել, տառապել ա էս տականքների ձեռքը: Եթե այսօր ինքը կորոշի, որ կդնի իր թեկնածությունը։ Ընտրություն է լինելու, եթե կմասնակցի, կհաղթի, կդառնա»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:
 
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ շանսերը Հրազդանում, նա պատասխանեց. «Մեր գյուղի բարբառով ասած՝ ամոթն ու աբուռը լավ բան է: Թող թողնեն, հեռանան: Թող մասնակցեն, բայց եթե ժողովուրդն էսքանից հետո ՀՀԿ-ին պիտի շանս տա...»:
 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին