Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանում ազգությամբ հայ գործարարի են առևանգել

12 Հուլիս, 2018 13:23
Ռուսաստանում ազգությամբ հայ գործարարի են առևանգել

Ռուսաստանի քննչական կոմիտեի Օրյոլի մարզի գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել գործարար, «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովի առևանգման փաստով։ Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն։ Աղբյուրի փոխանցմամբ` Բուդագովը հայկական ծագում ունի, ծնվել է Վրաստանում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստան:

Հուլիսի 10-ին Օրյոլ քաղաքում գտնվող այգեգործական միության մոտ անհայտ անձինք կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, որում եղել է «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդագովը: Սպառնալով զենքի գործադրմամբ՝ անհայտ անձինք նստել են տրանսպորտային միջոցը և այն տարել գերեզմանի տարածք, որտեղ կանգնեցրել են մեքենան, ինչից հետո կապել են վարորդին և նրան թողել ավտոմեքենայի սրահում, իսկ ուղևոր Բուդագովին նստեցրել են մեկ այլ ավտոմեքենա և տարել անհայտ ուղղությամբ:

Գործարարը հայտարարել էր, որ իր դեմ քրեական գործն իր ագրոհոլդինգի վերահսկողությունն իրենից խլելու փորձի հետևանք է:
 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին