Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիան կատարում է ստանձնած պարտավորությունները՝ չմատակարարել զինամթերք, որ կարող է օգտագործվել Արցախում. դեսպան Լաքոտ

12 Հուլիս, 2018 12:39
Ֆրանսիան կատարում է  ստանձնած պարտավորությունները՝ չմատակարարել զինամթերք, որ կարող է օգտագործվել Արցախում. դեսպան Լաքոտ

Ֆրանսիան մանրակրկտորեն կատարում է իր կողմից ստանձնած պարտավորությունները, որոնք բխում են միջազգային օրենքներից՝ զերծ մնալ և ընդհանրապես չմատակարարել ո՛չ զենք, ո՛չ զինամթերք, որոնք, ենթադրվում է, որ կարող են օգտագործվել Արցախում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է  Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝  խոսելով  ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածված այն տեղեկատվությանը, թե Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու արգելքը։ 

Դեսպանը կարծիք հայտնեց, որ հակամարտությունը չի կարող ունենալ այնպիսի լուծում, որը կպահանջի ուժի կիրառում։

Ջոնաթան Լաքոտը անդրադառնալով երեկ՝ հուլիսի 11-ին, Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ասաց, որ իր գնահատմամբ՝ հանդիպումը սպասված էր բանակցային գործընթացի համար։ 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին