Կարևոր իրադարձություններ

Չեմպիոնները երբեք չեն հոգում նոր մարտահրավերներից. Պելեն շնորհավորել է Ռոնալդուին

11 Հուլիս, 2018 21:16
Չեմպիոնները երբեք չեն հոգում նոր մարտահրավերներից. Պելեն շնորհավորել է Ռոնալդուին

Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն շնորհավորել է Կրիշտիանու Ռոնալդուին Թուրինի  «Յուվենտուս» տեղափոխվելու կապակցությամբ:

Մադրիդի  «Ռեալ»-ը նախօրեին հայտարարեց պորտուգալացու տրանսֆերի մասին: Ռոնալդուն թուրինյան ակումբի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:

«Շնորհավորում եմ Կրիշտիանու Ռոնալդու: Հեշտ չէր  տեղափոխվել այլ ակումբ «Ռեալ»-ում այդքան երկար ժամանակ մնալուց հետո, բայց դա ճիշտ որոշում էր: Չեմպիոնները երբեք չեն հոգում նոր մարտահրավերներից» —  թվիթերում գրել է Պելեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին