Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանն ընդունել է Սուրեն Պապիկյանին

11 Հուլիս, 2018 17:30
Բակո Սահակյանն ընդունել է Սուրեն Պապիկյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էին ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը և գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քննարկվել են տարածքային կառավարման ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Լրահոս

Դիտել ավելին