Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    548
    556

  • RUB

    7,14
    7,39

Կարևոր իրադարձություններ

 

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը

11 Հուլիս, 2018 17:00
Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը

Բրյուսելում մեկնարկել է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը: Բացի դաշինքի անդամ երկրների պատվիրակություններից՝ տարբեր ձևաչափերով հրավիրված են տասնյակ գործընկեր երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության մասնակիցները:

Գագաթնաժողովի ինտրիգը կդառնա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը ՆԱՏՕ-ի համար առանցքային հացերի շուրջ: Թրամփը բազմիցս մեղադրել է եվրոպական երկրներին, որ նրանք բավականաչափ վճարումներ չեն կատարում ՆԱՏՕ-ին:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանн աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում է: Բրյուսելյան այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում կմասնակցի Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որտեղ հանդես կգա ելույթով։ Տեղի կունենա նաև վարչապետի հանդիպումը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

Այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Փաշինյանը կհանդիպի Եվրամիության կառույցների ղեկավարների հետ, ինչպես նաև երկկողմ շփումներ կունենա մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Ծրագրով նախատեսված է հանդիպում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

Այցի ընթացքում ՀՀ վարչապետը հանդիպելու է նաև բելգիահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցը կեզրափակվի հուլիսի 13-ին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին