Կարևոր իրադարձություններ

Փոխվարչապետը Քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին

11 Հուլիս, 2018 16:46
Փոխվարչապետը Քաղավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նորանշանակ նախագահ Տաթևիկ Ռևազյանին: 

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի նախկին ղեկավար Սերգեյ Ավետիսյանին իրականացրած աշխատանքների համար և ընդգծել քաղաքացիական ավիացիայի կարևորությունը:  

Սերգեյ Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ իրականացրած աշխատանքների համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, ամենայն բարիք և հայտնել իր պատրաստակամությունը աջակցելու:  

Տաթևիկ Ռևազյանը, շնորհակալություն հայտնելով պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ծանոթացել է աշխատակազմի ներկայացուցիչների և ընթացիկ աշխատանքների հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին