Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

11 Հուլիս, 2018 15:56
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով պետական վերահսկողական ծառայության կողմից միջնորդություն ներկայացնելու կարգը սահմանելու մասին:

 «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությանը համապատասխան`

1. Սահմանել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորություններից բխող վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով պետական վերահսկողական ծառայության կողմից միջնորդություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ վերահսկողական գործառույթի ավարտման արդյունքում 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական վերահսկողական ծառայություն ներկայացնել մանրամասն տեղեկատվություն` սույն որոշման 1-ին կետով սահմանված կարգի 2-րդ կետով նախատեսված բոլոր հարցադրումների վերաբերյալ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է որոշման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին