Կարևոր իրադարձություններ

Միաբջիջ մի մարդ է, որ ինձ փորձի վարկաբեկի. Ալիկ Սարգսյանը՝ Արարատի նախկին մարզպետի մասին

11 Հուլիս, 2018 12:43
Միաբջիջ մի մարդ է, որ ինձ փորձի վարկաբեկի. Ալիկ Սարգսյանը՝ Արարատի նախկին մարզպետի մասին

 «Ես արժանավայել կյանքով եմ ապրել,և իմ ամբողջ աշխատանքային ուղին  անցել է շատ մաքուր, անբիծ, նորմալ: Ես զբաղվել եմ իմ գործով, ուրիշ ոչ մի չարաշահում չեմ արել, դրա համար խիղճս հանգիստ է»:  Այս մասին այսօր Ազգային ժողովում  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արարատի նախկին մարզպետի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին:

Դիտարկմանը, թե ինչու՞ է պատգամավորը միայն հիմա դիմում իրավապահ մարմիններին, պատգամավորն ասաց, որ չգիտի, միայն հիմա է հասկացել , որ  լուրջ է ամեն ինչը:

«Վարկաբեկելու խնդիր ունեն մարդիկ , պարզ հայտարում են, որ ես կորցելու ոչինչ չունեմ, իրեն ավելի լավ է վարկաբեկեմ, իշխանություն է փոխվել: Դիմողը շատ փոքրիկ անձնավորություն չի, չգիտեմ ինչ է՝ միաբջիջ  մի մարդ է, որ ինձ փորձի վարկաբեկի, իմ ամբողջ տարիների վաստակը նսեմացնի, ոչ մեկ էս երկրում տենց բան չի կարա անի, հագիստ եղեք»,- ասաց Ալիկ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Ալիկ Սարգսյանն օրեր առաջ  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին