Կարևոր իրադարձություններ

ՃՈ երթևեկության կանոնների խախտման տուգանքներից ազատելու համաներումը տարածվելու է 150 հազար անձանց վրա.

11 Հուլիս, 2018 12:01
ՃՈ երթևեկության կանոնների խախտման տուգանքներից ազատելու համաներումը տարածվելու է  150 հազար անձանց վրա.

Կառավարությունն առաջարկում է հաներում կիրառել չվճարված վարչական իրավախախտումների համար։ Համաներումը վերաբերում է ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների տուգանքներին։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով ներկայացնում է նախագիծը, նշեց, որ այս նախագիծը վերաբերում է մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 31-ը  ՃՈ երթևեկության խախտումներին։


«Համաներման գումարը կազմում է 13,7 միլիարդ դրամի չափով գումար: Վարչական պատասխանատվությունից կազատվեն շուրջ 150,000 անձինք։ Մարդիկ, ովքեր 2012թ.-ից մինչ այժմ չեն վճարել տուգանքները, նրանց հաշիվների նկատմամբ կալանք է կիրառված, չեն կարողանում օգտվել այլ ծառայություններից: Ուստի, համաներումը կբարելավի քաղաքացիների սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական վիճակը»,- ասաց նախարարը։ 

Համաներումը չի կիրառվի հետևյալ դեպքերում՝  վարորդը խախտել է հետևյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով արկարծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգառ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը և այլն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին