Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,18
    7,43

Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երեւանում. հրշեջ մեքենան բախվել է էլեկտրասյանն ու տապալել մի քանի ծառեր

10 Հուլիս, 2018 14:36
Խոշոր ավտովթար Երեւանում. հրշեջ մեքենան բախվել է էլեկտրասյանն ու տապալել մի քանի ծառեր

Երեւանում, այսօր՝ հուլիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08:00-ից 08:30-ն ընկած ժամանակահատվածում 24-ամյա Գոռ Պ.-ն իր վարած Isuzu 35 00 ԼIT մակնիշի 335 VV 01 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Մ. Բաբաջանյան փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել բետոնե էլեկտրասյանը, այնուհետեւ առաջ ընթանալով՝ հայտնվել 36/1 շենքի բակում՝ տապալելով մի քանի ծառեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդ Գոռ Պ.-ն աշխատում է ԱԻՆ փրկարար ծառայությունում եւ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու հավաքված ժողովորդն էլ ասում էին, որ միայն վարորդի ճիշտ եւ պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ է եղել, որ նա կարողացել է կառավարել ավտոմեքենան եւ չի բախվել որեւէ ավտոմեքենայի եւ վրաերթի չի ենթարկել որեւէ քաղաքացու: Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ ՓԾ Ավանի հրշեջ-փրկարարական ջոկատը եւ Ավան վարչական շրջանի կանաչապատման պատասխանատուները, որոնք քաղաքացիների հետ հատուկ տեխնիկայի միջոցով մասնատել են տապալված ծառերը, որպեսզի ավտոմեքենան հեշտությամբ դուրս բերվի վթարի վայրից: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին