Կարևոր իրադարձություններ

Չեխիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել իր հասցեին հնչած գրագողության մեղադրանքից հետո:

10 Հուլիս, 2018 12:21
Չեխիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել իր հասցեին հնչած գրագողության մեղադրանքից հետո:

Չեխիայի Արդարադատության նախարար Տատյանա Մալան, ով այդ պաշտոնին էր նշանակվել ընդամենը 12 օր առաջ, որոշում է կայացրել հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Հրաժարականի պատճառը նրա շուրջ առաջացած սկանդալն է։ Բանն այն է, որ նախարարին մեղադրում են իր համալսարանական դիպլոմային աշխատանքի մեջ գրագողություն անելու մեջ։ Այդ մասին գրում է Lidove noviny-ն։

Միաժամանակ նաեւ նախարար Մալան հերքել է պլագիատի մասին քննադատությունները, հավելելով, որ լրատվամիջոցները պարզապես ուռճացրել են այդ խնդիրը։ Նա նաեւ նկատել է, որ ներկայումս իր դեմ լրատվական հակաքարոզչական արշավ է սկսվել, որով պայմանավորված էլ հայտնվել է նման տհաճ իրավիճակում։ Ըստ շրջանառվող լուրերի քաղաքական ընդդիմությունը նման կերպ փորձում է վարկաբեկել Անդրեյ Բաբիշի կառավարությանը եւ նրա ղեկավարած ողջ քաղաքական շարժումը։

 

Լրահոս

Դիտել ավելին