Կարևոր իրադարձություններ

Ճապոնիայում ջրհեղեղ դարձած անձրևների հետևանքով 134 մարդ է զոհվել, 100-ավոր կորածներ կան

10 Հուլիս, 2018 10:46
Ճապոնիայում ջրհեղեղ դարձած անձրևների հետևանքով 134 մարդ է զոհվել, 100-ավոր կորածներ կան

Ճապոնիայում հորդառատ անձրեւները, որոնք վերածվել են ջրհեղեղի, արդեն 134 մարդու կյանք են խլել, անհետ կորած են համարվում 88 հոգի, հայտնել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է Ria-ն:

Կան հարյուրավոր ահազանգեր այն մասին, որ քաղաքների փողոցներում ջրհեղեղը անհայտ ուղղությամբ է քշում մեքենաները՝ վարորդներով ու ուղեւորներով:

Այսօր արդեն տարհանման որոշում է կայացվել ճապոնական Հիրոսիմայի Ֆուդյու բնակավայրի 23 հազար բնակչի համար, քանի որ մոտեցող թայֆունի վտանգ կա: Հենց Հիրոսիմայի շրջանն է ամենից շատ տուժել ջրհեղեղի հետեւանքով, այստեղ ջուրն իր հետ բերում է ծառեր, մեքենաներ, աղբարկղեր ու հնարավոր ամեն ինչ, որոնց հարվածների արդյունքում բնակավայրի գրեթե բոլոր տներն ավերված են:

 

Լրահոս

Դիտել ավելին